▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդիրներ են առաջացել Արա Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի միջև.«Հրապարակ»


«Մեր տեղեկություններով, որոշակի խնդիրներ են առաջացել «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդի միջև: Շաբաթ օրը մոսկովյան Իզմայլովո թաղամասում ԲՀԿ-ն դահլիճ է վարձել, համաժողով հրավիրել՝ համաժողովրդական սփյուռքյան անդրանիկ շտաբն ստեղծելու համար, Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ: 1000 հոգանոց դահլիճը լցնելուն օգնել է «Լուդինգի» գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը, ում հետ Գագիկ Ծառուկյանը փայատեր-«կամպանյոն» է Ռուսաստանում: Մոսկվաբնակ հայերի մոբիլիզացիայի հարցով ԲՀԿ-ն դիմել է նաև Արա Աբրահամյանին: Վերջինս մերժել է՝ պատճառաբանելով, թե հայկական պարի փառատոն է, դուք միացեք մեզ: Թերևս մտածել է, որ ՀՀ իշխանություններին դուր չի գա միջոցառումը, ուր հնչելու են հակաիշխանական «թեզեր»: Ի դեպ, Արա Աբրահամյանը ևս Ծառուկյանի «կամպանյոնն» է՝ արդեն Հայաստանում, «Հունդայի» մեքենաների բիզնեսում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее