▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն Աշտարակի ձորում

Զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ  հայտարարած կառավարության ՝ տուրիզմի պատասխանատուն արդյոք այցելե՞լ է  Երևանին մոտ գտնվող և  տուրիստական հանգրվան դառնալու  ներուժ ունեցող Աշտարակ քաղաք  և հասկացել, թե ինչն է խոչըդոտում իր ղեկավարած բնագավառի զարգացմանը:

Աշտարակի  ձորում, որտեղ գտնվում է ճարտարագիտական տեխնիկայով կամրջաշինության լավագույն օրինակներից համարվող կամուրջը, ամենուր  աղբ է՝ պլաստմասե շշեր  ու ցելոֆաններ:  Կարելի էր կարծել, որ աղբահանությամբ պետք է զբաղվեին այստեղ գործող ռեստորաններն ու հանգստի գոտիների տերերը,սակայն պատկերն այլ բան է ապացուցում:

Ի դեպ, կամուրջի մոտ կամ վրա՝  16-րդ դարի գեղեցիկ այդ շինության  մասին որևէ ծանուցող ցուցանակ  չեք գտնի, փոխարենը՝ ռեստորանների գովազդներն են... Մի՞թե այսպես են զարգացնելու զբոսաշրջությունը Հայաստանում  ոլորտի պատասխանատուները:  

 

Ա.Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее