Հանրային հեռուստաընկերության աշխատանքից բողոքում են ոչ միայն Հայաստանի հեռուստադիտողները, այլև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները:
Լրագրող Շուշաննա Ղազարյանը Պրահայից գրում է.
...Եթե դուք տեսնեք, թե ինչ է մատուցվում Սփյուռքի հայությանը...
Առավոտից մինչ կեսօր 70- ական թվերին Երեւան ստուդիայի նկարահանած Պարոնյանի թատրոնի ներկայացումները, հեռուստաթատրոն-1970-ականներից...խամրած, վատ որակի...հետո սկսվում են շոուներն ու սերիալներ..ոչ մի գրական, հասարակական, քաղաքական հրատապ թեմա, քննարկում, օրինակ՝ ինչ է մաքսային միությունը, որ շալվարը հանած թռնում են ռուսի գիրկը... Հայլուր՝ ծայրից ծայր սուտ, բլեֆ ու հայերենից այնքան հեռու...Երկիրը ընկղմված է կործանման տիղմի մեջ, Հ1- համերգ, երգ ու պարից աչք չի բացում...նախորդ դարի հաղորդումներն է կրկնում, մոռանալով, որ տեղափոխվել ենք նոր հազարամյակ եւ նոր խնդիրներ են հուզում հեռուստադիտողին։ Պետք է հարկատուները վերանայեն իրենց պարտականությունը Հ1-ի կապակցությամբ։ Խայտառակ հայերենով հնչող պետական հաղորդումները չեն արտահայտում պետության շահը, այլ նախագահականի ձեռքի խամրած թաշկինակ են հիշեցնում։