▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղի մակարդակը բարձրանում է.Քաղաքագետը` Մաքսային միությանն անդամակցելու մասին

«Հենվեք ազգային դավանանքին, արժեհամակարգին` կունենաք Ձեր երազած Հայաստանը: Ռուսաստանը քրիստոնեական արժեքներ կրող է, ուղղափառ է, Պուտինը` պահպանողական: Աղքատ, թույլ Հայաստան ոչ ոքի պետք չէ, անգամ ՌԴ-ին, օրինակ ինչո՞ւ արևային էներգետիկայի զարգացման առումով Հայաստանում ոչինչ չի արվում»,-այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը:

Նրա խոսքով ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման հիմքում ինտեգրացման գործընթացն է և պետք է «հայաստանամետ»  լինել, ոչ «արևմտամետ», ոչ «չինամետ»:

«Պետք է քաղաքականության մեջ  իմաստուն լինել: Խաղի մակարդակը բարձրանում է, օգուտները կարող են շատ լինել, վնասներն` աղետալի»,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ այս քայլով Ադրբեջանը հավերժ ցտեսություն կասի Արցախի հարցին:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее