▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղադաշտում ես փորձում եմ հրեշ լինել. Հենրիխ Մխիթարյան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել BBC-ին, խոսել հոր` Համլետ Մխիթարյանի հետ նմանության, Բրազիլիայում անցկացրած փորձաշրջանի, ինչպես նաև դաշտում ագրեսիվ լինելու մասին:

Ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս ինքը միանգամայն տարբեր է: «Ես իսկապես այլ մարդ եմ խաղադաշտում. փորձում եմ գազան կամ հրեշ լինել: Ես փորձում եմ պայքարել յուրաքանչյուր գնդակի համար և իմ լավագույնն անել: Խաղադաշտից դուրս ես ավելի հանգիստ եմ, չեմ սիրում ագրեսիվ լինել»,- ասել է նա:

Հայաստանի հավաքականի ավագը նաեւ ընդգծել է, որ միայն տաղանդ ունենալը հաջողության հասնելու համար բավական չէ: Պետք է աշխատել արդյունքների համար:

«Էական չէ, թե ինչպիսի տաղանդով ես ծնվել: Ամենակարևորն այն օգտագործելն է և ջանք չխնայելը: Ուստի եթե ջանասիրաբար աշխատում ես, ապա տաղանդը միայն ուժ կտա քեզ: Եթե տաղանդավոր ես, սակայն ջանասիրաբար չես աշխատում, ապա չես դառնա ոչ մեկ»: 

Մխիթարյանը նշել է, որ տաղանդը ժառանգել է հորից՝ Համլետ Մխիթարյանից, սակայն իրենք շատ տարբեր են: Ըստ նրա՝ իրենց համեմատելն այնքան էլ ճիշտ չէ:

«Բավականին շատ որակներ եմ ժառանգել իմ հորից, սակայն կարծում եմ` նա ավելի արագ էր: Նա հուժկու հարվածների էր տիրապետում և գոլ խփելու բնազդային մասով շատ ուժեղ էր: Զգում եմ, որ տարբերվում ենք որպես ֆուտբոլիստներ: Մարդիկ նույնն են ասում, ուստի չեմ կարող համեմատել մեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее