Արդեն տեղեկացրել էինք, որ մարտի 8-ին տեղի կունենա «Խաղ իմ կանոններով» կատակերգական ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներն են Անի Երանյանը և Մովսես Երեմյանը:
Հիշեցնենք, որ Asekose.am-ի հետ զրույցում ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Սարգիս Սեպուհյանը նշել է, որ երբևէ Հայաստանում նման սցենարով ֆիլմ չի եղել և որ այն մեծ դաստիարակչական դպրոց է յուրաքանչյուրի համար:
Օրեր առաջ ձեզ էինք ներկայացրել ֆիլմի թրեյլերը, իսկ արդեն այսօր համացանցում է հայտնվել ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը: Երգի երաժշտության հեղինակ և գործիքավորող Թաթոս Հակոբյան, ջութակահար` Վարդան Պողոսյան, ռեժիսոր` Հրաչյա Մեսրոպյան:
«Խաղ իմ կանոններով» ֆիլմի սաունդթրեքը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet