«Հովիկ Աբրահամյանը կրեատիվ մոտեցում է ցուցաբերում տնտեսական խնդիրների լուծմանը: Օրեր առաջ նա Էդիկ Բարսեղյանի «Ռենեսանս» ռեստորանում խաշի է հրավիրել ՀՀ գործարար խավին՝ միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ: Գործարարներն այնքան շատ են եղել, կամ խաշն այնքան քիչ, որ ոմանց չի հասել:
Խաշի սեղանի շուրջ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, վարչապետը խնդրել-ապսպրել է նրանց՝ ըմբռնումով մոտենալ ստեղծված վիճակին, համբերել, հավաստիացրել է, որ դոլարը չի թանկանա ավելին, քան 450 դրամը, հորդորել է հարկերը «մաքուր» վճարել: Հիմա դոլարի աստղաբաշխական վերելքին ականատես գործարարները հիասթափված են կառավարության գործունեությունից, վարչապետից, որի ասածներն իրականություն չեն դառնում»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հրապարակ» թերթում