▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղյան խաղաքարտը՝ Կրեմլի միակ «զենք».«Առավոտ»

«Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում  գրում է . «Ինչպես երևում է, ԵՄ Ասոցացման համաձայնագրի դեմ Հայաստա­նում հակափաստարկներ ներ­կայացնելու հարցում չգտնելով որևէ ծանրակշիռ պատճառա­բանություն՝ երկար մտորելուց հետո Կրեմլը, վերջապես, գտել է Հայաստանի քաղաքացիների համար ամենացավոտ թեման:

 Ամենօրյա ռեժիմով ոուսաստանյան գործակալություննե­րում երկարաշունչ հոդվածնե­րով հանդես են գալիս ռուսա­կան կողմնորոշումը ներկայաց­նող փորցագետներ: Նրանք բոլորը միահամուռ ուժերով լծ­վել են Լեռնային Ղարաբաղը ԵՄ-ից փրկելու սուրբ գործին...

 Regnum-ին տված հարցազ­րույցում չեխ փորձազետ էրիկա Լերներն անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման խնդրին՝ նախ նշել է, թե պետք է հաշվի առնել, որ ԵՄ Ասոցացման համամաձայնագրի նախաստորագրումից հետո ըն­կած ժամանակահատվածում ԵՄ-ն ուշադրությամբ հետևելու է այդ սկզբունբներին Հայաս­տանի համապատասխանությանը: Կարծես՝ Հայաստանի հասարակությունը կտուժի՞, եթե եվրոպական օրենսդրու­թյունն ու չափորոշիչները կի­րառվեն մեր կյանքում, ու դրանց իրականացումը վե­րահսկվի ԵՄ-ի կողմից...

Ապա՝ որպես «լուրջ» վերլուծաբան՝ Լերները նկատում է. «Լուրջ վերլուծաբանի համար կասկած չկա, որ «և-և» բանաձևն անհնար է աոաջին հերթին ԵՄ-ի պահանջների պատճառով»: Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը չգնալու համար որպես ծանրակշիռ խնդիր՝ փորձագետը ներկայացնում է վերջերս ոուսաստանյան շահեր սպասարկող քաղաքական գործիչների և փորձագետների կողմից հրապարակ նետված հարցադ­րումը՝ իսկ ի՞նչ է սպասվում ԼՂ-ին Ասոցացման համամաձայնագրի ստորագրումից հետո... Պատկերը, ինչ խոսք, սահմռ­կեցուցիչ է: «Ղարաբաղի տա­րածքը ձևականորեն կարող Է ընդգրկվել ԵՄ-ի ու Ադրբեջանի ասոցացման բանակցային գործընթացում: Եվրոպացիները չեն պաշտպանի Հայաստանի՝ որպես Ղարաբաղի պրոտեկտորի կարգավիճակը… ԵՄ-ն Հայաստանից անջատելու է Ղարաբաղին…»

:Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Առավոտ»  թերթի այսօրվա համարում:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее