epress.am-ի տեղեկացմամբ այսօր Ազգային ժողովում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը չի պատասխանել հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մտնելու է Եվրասիական միություն Հայաստանի Հանրապետության հետ միասին:
Նա նաև ասել է, որ ֆիքսված չէր, թե այսօր Աստանայում Հայաստանի կողմից պետք է ստորագրվեր համաձայնագիրը, ուստի պետք չէ մտածել, որ ինչ-որ բան այնպես չի անցել:
«Խնդիրները չէին վերաբերում կոնցեպտուալ հարցերին, այլ ճանապարհային քարտեզին: Զուտ տեխնիկական հարցերին էր վերաբերում», – ասել է Մանասարյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը 3 անգամ հարցրել է պաշտոնյային՝ արդյոք Լեռնային Ղարաբաղը ևս մտնելու է Եվրասիական միություն, թե ոչ:
Փոխնախարարը նախ ասել է, թե «Ղարաբաղն ի՞նչ կապ ունի», այնուհետև խուսափել է հարցին պատասխանել՝ կրկնելով, որ սկզբունքային հարցերը լուծված են, մնում է տեխնիկական լուծումներ տալ:
«Լեռնային Ղարաբաղի հարցը տեխնիկակա՞ն եք համարում», – հարցրել է Բաբայանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Հիշեցնենք, որ այսօր Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության խորհրդի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դիմելով Սերժ Սարգսյանին խնդրել է, որ Մաքսային միությանն անդամակցելիս Հայաստանը պահպանի ՄԱԿ-ի կողմից սահմանված տարածքային սկզբունքները: Ղազախստանի նախագահի կարծիքով` այս խնդիրը բոլորը կողմերը պետք է անհապաղ քննարկեն:
Դիտել 10:00-ից: