▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանդում են. Ծառուկյանի ուսին փարված լուսանկարով պաստառ ունենալու երջանկությունը բոլորին չի տրվել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կուսակցություններում նաեւ ներքին խանդ եւ մրցակցություն կա։ Դա արտահայտվում է ոչ միայն ցուցակում զբաղեցրած տեղերի, ռեյտինգային կամ համամասնականով առաջադրվելու հարցերում, այլեւ մանր-մունր պատճառներով։

Օրինակ, «Ծառուկյան» դաշինքում խանդի հողի վրա վրդովմունք է բարձրացել ռեյտինգայինով առաջադրված թեկնածուների միջեւ։ Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանի ուսին փարված լուսանկարով նախընտրական պաստառներ ունենալու երջանկությունը բոլորին տրված չի եղել։ «Թագավորի» հետ լուսանկարվել են միայն «ընտրյալները», մյուս թեկնածուները սրանից նեղսրտել են՝ համարելով, որ այդ խտրականության պատճառով անհավասար մրցակցություն է ստեղծվում դաշինքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее