Դիտեք նաև՝
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ կառավարության նոր կաբինետի ձեւավորումից հետո կսկսվի մարզպետների փոփոխությունը։
«Այդ հարցն արդեն ակտիվորեն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Բացառված չէ, որ նոր մարզպետների շարքում եւս ի հայտ գան ուշագրավ կերպարներ։
Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվում է սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ վերջինս աշխատում է ամեն ինչ անել, որ այս հնարավորությունը մամուլում չքննարկվի՝ փոզմիշ չլինելու համար։ Լուրեր կան, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը փորձում է նշանակվել Կոտայքի մարզպետ»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում