«Ժամանակ» թերթը գրում է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Լիսոգորսկի բնակավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպը և դեռեւս հանգիստ չի տալիս փոքրիկ բնակավայրին։ Օրերս անհայտ անձը ներխուժել էր ազգությամբ հայ ֆերմեր Խաչատուր Ղազարյանի առանձնատուն և գնդակահարել նրա ընտանիքի անդամներին։ Արդյունքում նրա երեխաները՝ 16-ամյա Արսեն Ղազարյանը եւ 11-ամյա Լիանա Ղազարյանը մահացել էին, իսկ նրանց մայրը՝ Թամարա Ղազարյանը, վիրավորվել:
«Ժամանակի հետ զրույցում Խաչատուր Ղազարյանն ասաց, որ այս օրերին Ղազարյանների ընտանիքի հարազատները, ընկերներն ու բարեկամները կազմակերպել են հուղարկավորության արարողությունը, որից Ղազարյանները նույնիսկ տեղյակ չեն եղել հոգեկան ծանր ապրումների պատճառով։
«Ես ոչ մի պատկերացում չունեմ, թե ինչ պատահեց։ Ես թշնամի չունեմ։ Ռուսաստանի այս բնակավայրում , որտեղ ես ապրում եմ, ազգի 90 տոկոսն ինձ ճանաչում է»,- ասաց հայ ֆերմերը՝ հավելելով, որ հանցագործն իր տնից ոչինչ չի գողացել։
Ի դեպ, նա հայտնեց, թե ինչ ուներ, որ կարող էին իր տնից գողանալ՝ ութ կով, մեկ ավտոմեքենա։ «Թող ասեին՝ ինչ են ուզում, ես իրենց տայի, թողնեին գնային...»,- վշտի մեջ նշեց նա»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում