▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանը միջնորդել է Հովիկ Աբրահամյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է վարչապետի խորհրդական Ռազմիկ Մարկոսյանը։ Նրա ազատման պատճառը, մեր տեղեկություններով, այն է, որ գործառութային բաշխումներ են արվել, իսկ նա չի տեղավորվել նոր սխեմաների մեջ։

Մարկոսյանը, հիշեցնենք, սովետական շրջանի քաղբանտարկյալ է, ԱՄԿ անդամ։ Այդ պաշտոնին նշանակվել է Գագիկ Արզումանյանը, որը նախկինում ֆինանսների եւ էկոնոմիկաի փոխնախարար է եղել, տեւական ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա ֆինանսական քաղաքականության հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց եւ մնաց որպես Մեջլումյանի խորհրդական։ Այս նշանակման հարցում, մեր տեղեկություններով, դերակատարում է ունեցել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Կառավարությունից չբացառեցին, որ առաջիկայում կադրային փոփոխությունները կշարունակվեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее