WWF-Հայաստանն ընձառյուծի զբոսանքի տեսանյութ է ներկայացրել:
«WWF-Հայաստանը շարունակում է ընձառյուծի մոնիտորինգը Հայաստանի պահպանվող տարածքներում։ Երկարամյա աշխատանքի արդյունքում վերջին տարիներին կենդանու ներկայությունը և բնակությունը երկրի տարածքում անհեմեմատ ավելի հաճախ է արձանագրվում, սակայն տեսակի պահպանությունը հանրապետության և էկոտարածաշրջանի համար շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիրներից մեկը։
Ներկայումս այն ներառված է ՀՀ Կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում որպես «վտանգված» տեսակ»,-գրված է տեսանյութին կից։