▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վտանգավոր գոտում» գտնվող մարզպետները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, քանի որ այդ պաշտոնին աչք ունի Սեւանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, եւ նրա շնորհիվ էր, որ քաղաքապետի  պաշտոնը ստացավ։

«Մեզ հետ զրույցում Ղուկասյանը վստահեցրեց, թե մարզպետ դառնալու հավակնություն չունի, բայց չթաքցրեց, որ ակնկալիքներ ունի Արգամիչից. «Իրա օգնությամբ քաղաքն ավելի կբարեկարգենք, ավելի ուշադրություն կդարձնենք»։ Նախկինում ուշադրության պակա՞ս կար: «Կար ուշադրություն, բայց ըտենց տպավորիչ չէր»։ Ի դեպ, «վտանգավոր գոտում» են նաեւ Վայոց Ձորի, Արմավիրի եւ Տավուշի մարզպետները»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее