Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում տեղի է ունեցել կանիբալիզմի դեպք: «Կատաղած շուն» մականվամբ տղամարդը կտրել է գազազած ամբոխի կողմից սպանված մի մահմեդականի ոտք եւ կերել հում միսը:
Ըստ նրա` ինքն այդպիսով վրեժխնդիր է եղել մահմեդակաների կողմից իր հղի կնոջը, բարեկամուհուն եւ վերջինիս երեխային սպանելու համար, հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ԿԱՀ-ի ինքնահռչակ նախագահ Միշել Ջոտոդիան եւ վարչապետ Նիկոլ Տիանգեյը հրաժաական էին տվել, որից հետո Ջոտոդիա Բենին հանրապետություն էր փախել:
Աֆրիկայի աղքատագույն այս երկրի բնակչության մեծ մասը քրիստոնյաներ են: Ջոդոտիան նրա պատմության մեջ առաջին մահմեդական առաջնորդն էր:
Քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրի բնակչության 20%-ը եւ մայրաքաղաքի բնակչության գրեթե կեսը` շուրջ 160 հազար մարդ, փախել են բռնությունից: Որոշ գյուղեր ամբողջությամբ դատարկվել են: Միայն վերջին ամսին սպանվածների թիվը կազմել է հազար մարդ: ՄԱԿ-ը ԿԱՀ-ում հումանիտար աղետի իրավիճակ է հայտարարել: