▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթարից մահացել են հայ կինն ու նրա 7-ամյա որդին. մանրամասներ

Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի ինքնությունը պարզվել է:

Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ ժամը 03:30-ի սահմաններում ՌԴ պետհամարանիշներով «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան, որի վարորդը եղել է 27-ամյա Ռոման Հայրապետյանը, դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ՀՀ պետական համարանիշներով ավտոբուսին, որի վարորդը Սամվել Մկրտչյանն է: Վթարի հետեւանքով զոհվել են «Մերսեդեսի» ուղեւորներ, Լուսինե Մինասյանն ու 7-ամյա Մաքսիմը, նրանք մայր ու որդի են: Մեքենայի վարորդը, ուղեւորներ 12-ամյա Անուշն ու 24-ամյա Ալինա Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее