▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացիք են ավելի եվրոպացի՞, թե մենք

Հիմա կարդում եմ հաղորդագրությունն այն մասին, որ Վրաստանի նախագահ Մ Սաակաշվիլին վերընտրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնում և ելույթ ունենալով Թբիլիսիի սպորտի պալատում՝ Սաակաշվիլին կոչ է արել իր համախոհներին վեր կանգնել իրենց ամբիցիաներից և չխոսել քաղաքական ընդդիմադիրների հետ, ինչպես թշնամիների: Ամեն առիթի դեպքում, երբ խոսակցություն է բացվում այս քաղաքական ու պետական գործչի մասին և երբ փորձ է արվում նրան ներկայացնել դրական կերպով, միանգամից հազար կողմից հարձակվում են ու սկսում տվյալ անձին, ով դրական է արտահայտվել, ներկայացնել առնվազն ազգի դավաճան մի տեսակ ճնշում ստեղծելով, որ պիտի Վրաստանի մասին խոսվի միայն բացասականը, վատը: Մինչդեռ ես անձամբ չեմ պատկերացնի, որ ասենք ԵԽԽՎ-ի նիստում վրացական ընդդիմադիր որևէ պատգամավոր, թեկուզև ունենար անձնական թշնամանք, իր երկրի նախագահի հանդեպ նման ցինիկ կեցվածք որդեգրեր ինչպես Փոստանջյանի օրինակն ունեցանք օրերս: Միաժամանակ նաև չեմ կարծում, թե եթե նման նախադեպ էլ լիներ, այդ անձնավորությանը կդիմավորեին որպես ազգային հերոս ու կանվանեին ասենք «քսանմեկերորդ դարի սուրբ Նինո», մինչդեռ Փոստանջյանի դեպքում իրապես մի կրկես էր իր բոլոր ատրիբուտներով` ծաղրածուներ, ժանկլյորներ և այլն: Հիմա եկեք ճիշտը խոսենք, մենք ենք ավելի բռի ու անկիրթ, թե վրացիները կամ մենք ենք ավելի եվրոպացի, թե վրացիները:  Մեր քաղաքական դաշտում հնարավորություն ունենան ամենափոքր խնդրի դեպքում Բարդուղիմեոսյան գիշեր կանեն, իսկ այնտեղ մարդը կոչ է անում ազգային քաղաքական համախմբվածության; Իրոք անկարելի է պատկերացնել այս հկադրությունը, դեռ տեղը գա մենք իրենց համար այբուբեն ենք ստեղծել. իսկ ում է դա հիմա հետաքրքիր, երբ իրենք երկիր են ստեղծում, իսկ մենք քանդում ենք այն ինչ դեռ կա պահպանվել է:


Արսեն Լևոնյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее