▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացի մարզիկն այսուհետ կներկայանա հայկական դրոշի ներքո

Օգոստոսի 3-ին «Հաղթանակ» զբոսայգում կայացել է «ArmFC-17» վարկանիշային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցել են հայ, վրացի և իրանցի մարզիկներ: 13 մենամարտից  8-ը ավարտվել  է հայերի , 2-ը՝ իրանցիների և 3-ը՝ վրացիների հաղթանակով:

Ողջ ընթացքում, անհամաձայնություններ և դժգոհություններ չեն գրանցվել  որևէ  մեկի կողմից:

Asekose.am-ի  թղթակցի հետ զրույցում  Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն ասաց.

«Պետք է առաջ շարժվել. Մենք լուրջ հաջողությունների հասնելու ճանապարհին ենք: Հանդիսատեսը տարին 4-6 անգամ նման մրցաշարերի ականատես կլինի,սակայն, ավելի մեծ դահլիճներում»:

Արտերկրից ժամանած մարզիկներն, իսկապես, ուժեղ  էին և մարզիկների երկրպագուները, շունչները պահած սպասում էին, թե հաղթանակն ի վերջո, ում օգտին կգրանցվի:

«ArmFC-17»-ի մրցավարը Ալբերտ Ղազարյանն էր, ով բավականին արդար ու գեղեցիկ վարեց մենամարտերը: 

«Առաջին անգամ չեմ դատում մենամարտերը: Բոլոր մարզիկներն  էլ ուժեղ էին, և մեկ վայրկյանի ընթացքում մարտի ընթացքը ամբողջովին փոխվում էր: Մենամարտի ժամանակ շատ կարևոր է լսել մարզչի խորհուրդները »,-ասաց նա:

ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ  Հայկ Ղուկասյանը  մրցաշարի ավարտին հայտարարեց, որ Վրաստանը ներկայացնող Շոթա Բեթլեմիձեն,ով  հաղթող ճանաչվեց  իրանցի մարզիկի հետ մենամարտում , այսուհետ կներկայանա հայկական դրոշի ներքո:

Ընդհանուր մենամարտերի սիրահարներին տեղեկացնենք,  որ հաջորդ  մրցաշարերը տեղի կունենան  հոկտեմբերի 15 –ին և դեկտեբերի 24 –ին, որտեղ կմասնակցեն նաև Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և այլ եկրների մարզիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее