▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացի երկրպագուները հարձակվել են հայ երկրպագուներ սեկտորի վրա

totalfootball.am տեղեկացնում է, որ Հայաստանի և Վրաստանի չեմպոնների Գյումրիի Շիրակի և Թբիլիսիի Դինամոյի միջև ընկերական հանդիպումը ոչ ընկերական ելք ունեցավ:

Հանդիպման ավարտից հետո վրացական ակումբի երկրպագուների մի խումբ, անցնելով ողջ մարզադաշտով, հարձակվել են հայկական սեկտորի վրա՝ փորձելով խլել Շիրակի երկրպագուների դրոշը: Նրանք շշեր են նետել Շիրակի երկրպագուների ուղղությամբ և, ըստ ամենայնի, խլել են դրոշը:

Ըստ ականատեսների, ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի բախումը լուրջ բնույթ ստանա և հայ երկրպագուներին դուրս են բերել մարզադաշտից:

 

 Աղբյուրը`  totalfootball.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее