Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ չի արել: Այս մասին գրում է news.am-ը ու նշում, որ Վրաց պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար մետրոպոլիտ Գերասիմը հայտնել է, որ Իլյա Երկրորդին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե իբր Թբիլիսիում Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում է Ադրբեջանի անքակտելի մասը այնպես, ինչպես Հարավային Օսիան եւ Աբխազիան միշտ պատկանել են Վրաստանին»:
Այդ տեղեկությունը տարածել էին նաեւ մի շարք հայկական լրատվամիջոցներ, մինչդեռ վրացական աղբյուրները նման տեղեկատվություն չէին հրապարակել:
Վրաց ուղղափառ եկեղեցի. Ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել Իլյա Երկրորդի վերաբերյալ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet