Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որով ԱԺ պատգամավորը կոռեկտության կոչ էր անում ՀՀ ոստիկանապետին, ասել է. Երիտասարդ պատգամավոր է, թող կայանա:
Նշենք, որ ԱԺ վերջին նիստի ընթացքում` հարց ու պատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարցրել է, թե արդյոք ինքն է ոստիկանապետի այն տեղակալը, ում զանգահարել են պատգամավորները` Գյումրու դեպքերի առնչությամբ:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ Գյումրու սպանությունից հետո որոշ պատգամավորներ զանգահարել են իր տեղակալին և դիմել ինչ-ինչ հարցերով:
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, նաև հիշեցնելով ոստիկանապետի հայտնի արտահայտությունները. կոռեկտության կոչ էր արել նրան: