«Վովա Գասպարյանի «օրենքով գողերի» դեմ օպերացիան ընդլայնել է շրջանակը, հիմա թիրախում թաղային հեղինակություններն են:
Օրերս ոստիկանությունում՝ հերթական ժողովներից մեկի ժամանակ Վովա Գասպարյանը պայքարի սլաքը ուղղել է այս խմբին, ինչը համակարգում դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ թաղային հեղինակությունների հետ շատերը բարեկամական հարաբերություններ ունեն:
Օրերս նրանցից ոմանք խուզարկվել են, բերման ենթարկվել: Բայց ոստիկանապետը «պատերազմ» է հայտարարել ոչ միայն գողերին ու գողականներին, այլև համակարգին:
Վերջերս մեծ թվով պետավտոտեսուչներ են ազատվել աշխատանքից՝ Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում և Երևանում՝ միայն 1-ին գումարտակից մոտ 27 հոգի»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում