Բախտիյարը 45 տարեկան է, ունի 19- ամյա որդի, ում հետ Վոլոչկովան արդեն հասցրել է ծանոթանալ, ճիշտ է, դեռ միայն հեռախոսով։ Չնայած Բախտիյարի ու անաստասիայի սիրավեպը սկսվել է մի քանի ամիս առաջ, Անաստասիան արդեն հասցրել է ընտանիքին՝ մորն ու աղջկան ներկայացնել իր նոր ընտրյալին։ Սալիմովն իր ու Անաստասիայի ծանոթությունը հիշելիս, նշում է, որ հանդիպել են Անաստասիայի համերգին։ Ինքն անընդհատ սիրահետել է Անաստասիային ու հուսով է, որ կարողացել է զարմացնել նրան սպիտակ վարդերով ու իր ուշադրությամբ. այս մասին հաղորդում է emedia.am
Զույգը հիմնականում հանդիպում է տարբեր քաղաքներում՝ շրջագայությունների ժամանակ, որտեղ նրանց տանում են բիզնեսի կամ համերգների ճանապարհները։ «Շուտով կգնանք հանգստանալու, նրա համար անակընկալ եմ պատրաստում»,– ասել է Բախտիյարը։ Ինքը՝ Անաստասիան ասել է, որ Բախտիյարը միակ տղամարդն է, ում համար ինքը պատրաստ է սխրանքներ գործել։
«Ես միանգամից հասկացա, որ Բախըիյարը խանդոտ տղամարարդ է, բայց ես կաշխատեմ նրան խանդելու առիթներ չտալ։ Նա այնքան ռոմանտիկ է։ Մենք ընդհանուր շատ աբներ ունենք։ Այժմ նա սիրում է կանաչ գույնքը, քանի որ ես կանաչ աչքեր ունեմ։ Բայց ամենաշատն ինձ զարմացրել է այն փաստը, որ նա նույնպես սիրում է իմ սիրելի սպանախը»,– ասել է Վոլոչկովան։
Հիշեցնենք, որ վերջերս հայկական մամուլում մի քանի հրապարակումներ էին հայտնվել, որտեղ վստահություն էր արտահայտվում, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Վոլոչկովան գալու է Երեւան եւ, իբրեւ, ելույթ է ունենալու գործող քաղաքապետի նախընտրական արշավում: Այս լուրերն ավելի ուշ հերքվել էին: