Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Ազատության» հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին: «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների համաձայն` առավոտյան նրանք հանդիպել են «Ազատության» հրապարակում, այնուհետև իրենց զրույցը շարունակել հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկում:
Նշենք, որ առավոտյան ՀՀ ոստիկանությունը «Ժառանգության» առաջնորդին թույլատրել էր անցկացնել վրանի տակ` անձրևից պաշտպանվելու նպատակով, բայց ավելի ուշ ոստիկանների հորդորով վրանը փակվեց: