ASEKOSE.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է զբաղվել ԲՀԿ-ի տիրապետության տակ գտնվող մարզով` Կոտայքով: Մասնավորապես քննարկվում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փոխարեն իրենց համար վստահելի մեկին նշանակելու հարցը:
Ըստ տեղեկությունների` նշված պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանն ու ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ու թեև բնապահպանության նախարարը համարվում է փոքր-ինչ հեղինակազրկված, թույլ կերպար, սակայն ոստիկանության գնդապետի ջանքերով «առաջ մղվող» թեկնածուներից է: