Գայանե Մաթևոսյանը երեք որդիների մայր է: Տևական ժամանակ Գայանեն և նրա ընտանիքը բնակվում էին արտերկրում` Ուկրաինայում: Արդեն 4-րդ տարին է, ինչ Գայանեն վերադարձել է հայրենիք, սակայն այստեղ հասցրել է մի շարք խնդիրներ ունենալ, որոնցից որոշները բաց նամակի տեսքով արդեն ներկայացրել ենք:
Գայանեի խոսքով` չնայած խնդիրներին` ինքը ցանկանում է Հայաստանում ապրել, որովհետև չի ուզում` որդիներն այլ երկրում մեծանան:
Ներկայումս բախվել է մի նոր խնդրի: Գայանեի ավագ որդին ընդունվել ԵՊՀ` Կենսաքիմիայի ֆակուլտետ, ընտանիքին հաջողվել է վճարել առաջին կիսամյակի վարձավճարը` 215.000 դրամ, սակայն ներկայումս ընտանիքը չունի բավարար միջոցներ, որպեսզի որդին կարողանա շարունակել ուսումը:
Գայանեի պնդմամբ` այս շրջանում նրա մյուս որդին, ով 16 տարեկան է, ուկրաինական «Շախտյոր» ֆուտբոլային ակումբից հրավեր է ստացել: Տղան պետք է մեկնի Ուկրաինա, որպեսզի նրան քննելուց հետո հասկանան, թե որքանով է վերջինս համապատասխանում տվյալ հեղինակավոր ակումբում հանդես գալու չափանիշներին:
Գայանեն խոստովանում է, որ հիմա երկընտրանքի առաջ է կանգնել, որովհետև իրենց ընտանիքը կարող է միայն մեկ երեխայի ծախսերը հոգալ, այսինքն` կամ պետք է վճարեն ուսման վճարը, կամ էլ պետք է հոգան որդու` Ուկրաինա մեկնելու ծախսերը, ինչը չանելու դեպքում երեխային կզրկեն ավելի լավ ապագա ունենալու հնարավորությունից:
Գայանե Մաթևոսյանը դիմում է բոլոր այն մարդկանց, ովքեր կարող ենք իրենց ընտանիքին օգնել, որպեսզի երեխաների ապագայի համար այսքան բարդ ընտրության առաջ չկագնեն:
Գայանեի հետ կապվելու համար զանգահարել` 077988065:
Հեղինակ` Ա. Գ