▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիվառոն մասնակցում է խաղային բիզնեսի միջազգային խոշոր կոնֆերանսին

Այս օրերին Ամստերդամում ընթանում է միջազգային մեծ կոնֆերանս, որին մասնակցում են խաղային բիզնեսի ոլորտի ամենահայտնի և հեղինակավոր ընկերությունները: Բնագավառի ներկայացուցիչների այս հավաքը երկրորդն է աշխարհում, Լոնդոնի գործընկերային մեծ համաժողովից հետո:

Չորս օրվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 4000 պատվիրակներ մասնակցելու են ցուցահանդեսների ու շնորհանդեսների, լսելու են մոտ 100 ելույթներ, ներկայացնելու են սեփական ընկերության առաջարկները:

Ամենամյա  խոշոր Amsterdam Affiliate Conference-ին կրկին մասնակցում է հայկական Վիվառո ընկերությունը՝ իր ՎիԲեթ միջազգային բրենդով: Խաղային բիզնեսի համաշխարհային էլիտայի կողքին Վիվառոն պատվով է ներկայանում իր արտադրատեսակներով և գործընկերային առաջարկներով:

Այցելուներին ընկերությունը գրավում է ոչ միայն բացառիկ ու շահավետ առաջարկներով, այլև գեղեցիկ և ինքնատիպ ձևավորված տաղավարներով:

Վիվառոն մեկ անգամ ևս պատվով է ներկայացնում Հայաստանը բարձր մակարդակի միջազգային հավաքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее