Երգչուհի Նանան վիրահատությունից հետո արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և հասցրել է բեմ բարձրանալ:
ArmStar.am-ն է գրում այս մասին ու նշում, որ զրուցել է երգչուհու մենեջեր Պողոս Ամիրխանյանի հետ, ով նշել է հետևյալը. «Նանան արդեն լավ է, արդեն մեկ անգամ վիրահատությունից հետո բեմ է բարձրացել, դեռ էլի ունի համերգային ծրագրեր: Իրեն հիմա շատ լավ է զգում, բնականաբար արդեն անցել է իր ստեղծագործական կյանքին: Վիրահատության պատճառը չեմ կարող ասել, Նանան չի ցանկանում հրապարակել, դա պարզապես մի փոքր անձնական է»:
Պողոսը նաև նշեց՝ երգչուհին դեռ երկար կմնա Մոսկվայում, նա այնտեղ բնակարան է գնել, և համերգային շատ ծրագրեր ունի. «Նանան երգում է ամբողջ աշխարհի հայերի համար, պարզապես համերգային առաջարկներ դրսից ավելի շատ են լինում, իսկ ամռան սկզբին գուցե լինի նոր երգ ու տեսահոլովակ»: