▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

VIP դրախտ, ուր հայերը մեռնելուց հետո անպայման Օպերա են ապրում ու Օպերայի գլխին կաֆեներ բացում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Սա էլ գրեմ ու թարգեմ այս թեմաները.

Դա շատ լավ է, որ կարողանում ենք միջազգային փորձն ու միջավայրը որպես օրինակ բերել ու արդարացնել ռեստորանի(ների) ու շոքեբաղնիքի(ների) կառուցումը Օպերայի տարածքում, բայց եկեք չմոռանանք, որ սկզբում պետք է միջուկը ամուր լինի, որ վրայից ինչ էլ փաթեթավորես վաճառվի:

.Քանդեք հարակից տարածքում գտնվող փթիր կաֆեները:

.Վերացրեք հեծանիվ, սքեյթ, ադիբուդի վիճակները, դրա համար կառուցեք լավ սահա, քշա և ուտելադաշտ, թող զբաղվեն երեխաները (համ էլ լավ փող լվալու տեղ եմ ասում):

.Նորմալ կանաչապատում կազմակերպեք հարակից տարածքում, արգելեք սեմուշկա չռթելով անցուդարձը, մարդկանց մոտեցրեք մշակույթին՝ կրթելով, ճաշակ զարգացնելով, բարձր որակի երաժշտություն հրամցնելով, (oրինակ Բախի փառատոնի շրջանակներում ունկնդրել երգեհոնի (օրգանի) հիասքանչ կատարումը ու դա լինի բաց դռների օր):

Վերացրեք հեռուստատեսությամբ ցուցադրվող աղբը, ռաբիզ երաժշտությունը, որը հնչում է ռադիոյով քաղաքային տրանսպորտում ու հասարակական վայրերում:

Դարձրեք որակյալ երաժշտությունն ու արվեստը մոդայիկ ու թրենդային, դրանից հետո ամենավատ պատրաստված լանգետն էլ կուտվի սթեյքի տեղ, սաունան էլ լռվցնելու վայրից կվերածվի շոգեբաղնիքի Օպերայի աշխատողների համար:

Իսկ մինչ այդ, այս ամենը հիշեցնում է VIP դրախտ, ուր հայերը մեռնելուց հետո անպայման Օպերա են ապրում ու Օպերայի գլխին կաֆեներ են բացում:

Վադիմ Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее