Վիլ Միրզոյանը հանդիսանում է այն գիտնական, քիմիկոսը, ով ստեղծել է մարդու նյարդերը կաթվածահար անող թունանյութը, որը կոչվում «Новичок» («Նորույթ») և որի միջոցով մարտի 4-ին ահաբեկչություն էր իրականացվել ռուսական ГРУ-ի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր հանդեպ:
Վիլ Միրզոյանը 1992թ. Ռուսասատանի իշխանությունների կողմից մեղադրվում էր քիմիական զենքերը ոչնչացնելու պայմանավորվածությունը խախտելու մեջ: Վերջինս ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:
Այս նյարդակաթվածահարող բաղադրիչը 10 անգամ ավել հզոր ներգործություն ունի մարդու նյարդերի վրա, քան ցանկացած այլ նյարդերը քայքայող նյութ: Սա բավական վտանգավոր թունանյութ է, որի դեմ որևէ բուժում գոյություն չունի: Անգամ այն դեպքում, երբ մարդու կյանքին վտանգ չի սպառնա, օգտագործելով այս նյութը՝ նա ողջ կյանքում հաշմանդամ կլինի:
«Ես ինձ մեղավոր եմ զգում, ես մասնակից եմ եղել հանցավոր գործողության: Գուցե հենց սա է պատճառը, որ ես համարվում եմ քիմիական զենքերի ամենավտանգավոր հակառակորդը: Այս թունանյութը զանգվածային ոչնչացման ամենավտանգավոր զենքն»,- euronews-ին պատմել է Վիլ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ իրականացված ահաբեկչությունից հետո Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը կրիտիկական դրությամբ դեռ գտնվում են հիվանդանոցում, իշխանությունները միջոցներ են ձեռնարկում Սոլսբերիի մնացյալ բնակչությանը թույնի ազդեցությունից պաշտպանելու համար, իսկ Բրիտանիայի կառավարությունն այդ ահաբեկչությունից հետո երկու-երեք անգամ COBRA-ի նիստեր գումարեց (COBRA-ի նիստեր գումարվում են Մեծ Բրիտանիայի կամ նրա քաղաքացիների անվտանգությանն սպառնացող շոշափելի վտանգների դեպքում):
COBRA-ի նիստերի արդյունքում ՄԹ կառավարությունը հանգել էր այն եզրակացության, որ Սոլսբերիում գործադրվել է պաշտպանական շրջանակներում новичок պայմանական անվամբ հայտնի քիմիական թունանյութը, որը սինթեզվում է ՌԴ հատուկ ծառայությունների լաբորատորիաներում: