«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի լրագրողական օթյակից երեկ կարելի էր հետեւել, թե ինչպես են ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու նույն խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը վիճում նիստերի դահլիճում։
Քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների թեմայով տեղի ունեցած կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո ՀԱԿ-ականները անխնա քննադատում են Լյուդմիլա Սարգսյանին սոցիալական ցանցերում պահանջելով հրաժարվել պատգամավորական մանդատից։ Ենթադրվում է, երեկ Սարգսյանն ու Զուրաբյանը վիճում էին հենց այս թեմայի շուրջ։ Լարված խոսակցությունը տեւեց մի քանի րոպե եւ աղմուկ-աղաղակի չհասավ։ Լյուդմիլա Սարգսյանը երկուշաբթի օրը կողմ էր քվեարկել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում