▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել

 

 

 

 

 

 

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի լրագրողներ, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ»։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։40-ի սահմաններում Սյունիքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել: Վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդ) եւ անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее