«ՎԻԱ Գրա» խմբի շուրջ աղմուկը դեռևս չի հանդարտվել, չնայած նրան, որ հունվարի մեկին խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հայտնեց դրա լուծարման մասին:
Օրերս դատարանը մերժել է Մելաձեի հայցն` ընդդեմ գործընկերոջ, Դմիտրի Կոստյուկի, որով պահանջում էր նրան զրկել « ՎԻԱ Գրա» ապրանքանիշի նկատմամբ ունեցած իրավունքից:
«Այդ ես եմ մտածել խմբի անունը, իսկ Կոնստանտինը որոշեց այն ծառայեցնել իր նպատակներին: Բայց նրա մոտ ոչինչ չի ստացվի, այդ ես եմ ապրանքանիշի գաղափարի հեղինակը: Հավանաբար Կոնստանտինը կդիմի նաև Վերաքննիչ դատարան, սակայն դա ինձ քիչ է հուզում»,-mignews-ի փոխանցմամբ ասել է Կոստյուկը` հավելելով, որ րգիտի, թե ինչպես կլուծվի այդ հարցը, բայց ինքն արդեն գտել է նոր մենակատարներ և հանդիսատեսը կճանաչի նրանց այս աշնանը: