▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջին տարիներին իմ մասին ինչ հնարավոր էր լսեցի...անունս շահարկվեց առիթ-անառիթ». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Վերջին տարիներին իմ մասին ինչ հնարավոր էր լսեցի... Անունս շահարկվեց առիթ-անառիթ: 

Ափսոս, որ այդքան հեշտությամբ հավատացողներ եղան այն ամենին, ինչ մատուցվեց...

Մեր ցավալի կորուստներից մեկն էլ մեր միասնականության կորուստն է... նաև մեր ազգին բնորոշ բարությունն ու փոխադարձ հարգանքը. դա այն է, ինչը մեզ պահել է դարեր շարունակ:  Վատաբանելը, կեղծիք տարածելը, չարախոսելը... ցավոք, դարձել են սովորական երևույթներ, այնինչ գնահատել էր պետք լավը և հպարտանալ ձեռքբերումներով՝ թե՛ երկրի, թե՛ անհատների: 

Ես բոլորին գոհացնելու կամ դուր գալու խնդիր իմ առջև երբեք չեմ դրել, բայց լավ է տեսնել, որ անկախ տարածվող ստերի մեծ չափաբաժնից, բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր չեն կորցնում ողջախոհությունը ու իրենց դրական արձագանքով շրջապատել են ինձ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее