▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին երեք տարում Վարդան Սեդրակյանը երեք միլիոն դոլա՞ր է խաղացել

Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պ.Հայրիկյանի վիրահատությունն անցել է հաջող, կա առաջընթաց. այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
Անդրադառնալով Պ.Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին և թե որքանով է Վ.Սեդրակյանը կապված այդ ամենի հետ` Եղնուկյանն ասել է, որ Սեդրակյանը շղթայի երկրորդ օղակն է, իսկ թե շղթան քանի օղակ ունի, դեռ պարզ չէ:
Ըստ Եղնուկյանի` Վ.Սեդրակյանի փաստաբանի արտահայտություններն ուղեկցվում են կոպտագույն սխալներով:
«Մահափորձից երկու օր առաջ Սեդրակյանը երկուսին հորդորել է շտապել, այս երկուսը մեկ ամիս ավել հետևել են Հայրիկյանին, մեկ վայրկյանի որոշում չէ , սա պլանավորված որոշում է»,- ասել է Կ.Եղնուկյանը` հավելելով, որ գործն ամբողջովին բացահայտված չէ, պետք է գտնել փողի հետքը, քանի որ, ըստ նրա, եթե դրամի ճանապարհը գտնեն, պարզ կդառնա` ով է պատվիրել:
Վ.Սեդրակյանը, Եղնուկյանի ասելով, վերջին երեք տարվա ընթացքում երեք միլիոն դոլար գումար է խաղացել, և երբ այսպիսի բան է լինում, սա հնչեղություն պիտի ստանա:
«Եթե կարողանում են ձայնագրել Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցությունը, ԱԱԾ-ն չէ՞ր կարող հետևել թեկնածուներին 24 ժամ: Ըստ Եղնուկյանի` այդ գիշեր պատկան մարմիններից ինչ որ մեկն ականատես է եղել, թե ինչ է տեղի ունեցել»,- եզրափակում է թերթը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее