▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջին 30 տարվա բոլոր քաղաքային իշխանությունների կողմից այս արձանը եղել է անտեսված»

 

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանն իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Տորք Անգեղի հուշարձանը կառուցվել և տեղադրվել է 1982թ-ին։ Քանդակագործ՝ Կարեն Նուրիջանյան։ Դրվագող՝ Ներսես Չարխչյան։
Այն գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի վերջնամասում՝ բլրի վրա, իսկ արձանի հարակից այգին մի քանի հեկտար է։
Արձանի և հարակից այգու (բլրի) ներկայիս անխնամ վիճակը՝ քաղաքը Չսիրելու լավագույն օրինակներից է։
Վերջին 30 տարվա բոլոր քաղաքային իշխանությունների կողմից արձանը եղել է անտեսված և անտերության մատնված։ Այնինչ ես կարծում եմ, որ Արձանն ու հարակից այգին, որը կարող է դառնալ շատ Թույն թեքության վրա լանդշաֆտային այգի, կարող են լինել մասիվների այցեքարտը։
Այն կարող է դառնալ քաղաքի լավագույն զբոսավայրերից մեկը։
Իսկ մեր քաղաքային պատկան մարմինները, ոչ միայն չեն ուզում չվերականգնել այգին, այլ նաև ուզում են արձանը տեղափոխեն մասիվից։ Այդ քայլը շատ արհամարական քայլ է քաղաքի մի մասի բնակիչների (մասիվցիների) նկատմամբ՝ հօգուտ մի ուրիշ մասի։
Երևանի քաղաքապետարան, խնդրում եմ հաստատեք կամ մերժեք՝
1. Արդյո՞ք պատրաստվում եք տեղափոխել Տորք Անգեղի արձանը։
2. Եթե այո, ապա ո՞րտեղ, և ի՞նչ եք պատրաստվում անել արձանի ներկայիս հարակից տարածքի հետ (բլրի):
Կարևոր‼️
Սիրելիներ ջան խնդրում եմ, եթե դուք նույնպես չեք ուզում, որ արձանը տեղափոխվի, ապա այս հարցումը ակտիվ կերպով ուղարկեք քաղաքապետարանին՝ տարբեր եղանակներով, պահանջելով հստակ պարզաբանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее