«Ժամանակ»-ը գրում է. «Ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ բաց մրցույթ է հայտարարել 500 նոր վերելակներ ձեռք բերելու համար, որին կարող են մասնակցել բոլորը, այդ թվում՝ անհատ անձինք:
Մեր տեղեկություններով, սակայն, վերելակների համար սահմանված տեխնիկական բնութագրիչները այնպիսին են, որ արդյունքում հաղթելու է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը:
Ալեքսանյանը վերելակները ներկրելու է Թուրքիայից, որոնք, ըստ մասնագետների, անհամեմատ անորակ են»:
Մանրամասները՝ թերթի համարում։