▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերցրեք պուլտը և փոխեք ալիքը». Արտաշես Ալեքսանյանը՝ հեռուստասերիալները քննադատողներին

life.panorama.am-ն այսօր զրուցեց դերասան Արտաշես Ալեքսանյանի հետ, ով վերջին երկու տարիներին «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում գրեթե ամեն օր ներկայանում էր հանրությանը: Արտաշես Ալեքսանյանը զրույցի ընթացքում նշեց իր խիստ վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր դեմ են հեռուստասերիալներին:

-Պարոն Ալեքսանյան, նախօրեին ավարտվեց «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը, որտեղ մարմնավորում էիք գլխավոր կերպարներից մեկին: Հիմա հանգստի շրջանո՞ւմ եք:

-Ես երբեք չեմ հանգստանում: Պետք է աշխատել. մեկ է՝  բոլորիս կյանքում էլ կգա ժամանակ, որ պետք է հանգստանանք, հիմա եթե հանգստանամ, հետո ի՞նչ պետք է անեմ:

-Հետաքրքիր է՝ որպես դերասան ինչպե՞ս եք վերբերվում այն կարծիքներին, որ հեռուստասերիալը կինեմատոգրաֆիայի ամենացածր ժանրն է:

- Շուկայում ամեն ինչ վաճառվում է: Իսկ մարդիկ խոսում են իրենց գիտակցության սահմաններում:

-Շատերի պնդմամբ հեռուստասերիալները վատ ազդեցություն են թողնում մարդկանց, հակապես, երիտասարդների վրա՝ սովորեցնելով այն, ինչը, գուցե, պետք չէ:

-Հեռուստասերիալները ունեն կրթող, դաստիրակող նշանակություն: Կյանքի վատ կողմերի ցուցադրումը, ըստ իս, նաև սովորեցնում է, որ այդպիսին պետք չէ լինել, վատ կերպարը ևս կրթում է, իսկ այն մարդիկ, ովքեր վատն են խոսում, կասեմ միայն, որ ուրեմն իրենց «պլանկան» այդքան է: Կյանքը ցույց է տվել, որ եթե գործումդ ազնիվ ես լինում, ուրեմն ամեն բան ճիշտ է լինում:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее