▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերա Բրեժնևայի նմանակը փորձել է ընդգրկվել «Վիա գրա»-ում

«7 Дней»-ը գրում է,որ սեպտեմբերի 6-ին Ուկրաինայում մեկնարկել է «Хочу V ВИА Гру» նախագծի ցուցադրությունը: Հանդիսատեսին են ներկայացել լեգենդար խմբում ընդգրկվելու առաջին հավակնորդները: Երաժշտական պայքարին մասնակցում են աղջիկներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Ղազախստանից: Մրցույթի մասնակիցների ճակատագիրը որոշելու են հեռուստադիտողները:Ընտրական փուլում աղջիկներին գնահատել է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն, իսկ այդ հարցում նրան օգնել են դերասան Իգոր Վերնիկը եւ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհիները:

Շիկահեր Սվետլանա Ձոնին ուժերն է փորձել «Хочу V ВИА Гру» շոուի ընտրական փուլում: Հմայիչ ժպիտով աղջիկը նախագծի ամբողջ անձնակազմին ցնցել է խմբի նախկին մեներգչուհուն՝ երգչուհի Վերա Բրեժնեւային նմանությամբ: 

Շատերը ենթադրում էին, որ հաջորդ փուլում Սվետլանայի տեղն ապահովված է, սակայն վառ արտաքինն աղջկան չի օգնել վոկալ առաջադրանքի հարցում. ժյուրիին դուր չեն եկել սուլթանի մասին երգն ու Սվետլանայի արեւելյան հագուստը:

Առավել մանրամասն՝այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее