▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-երից մի քանիսը, օրերս Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են:

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք այն մասին, որ պապարացցիներին հաջողվել էր լուսանկարել Մելաձեին վաղ առավոտյան Վերայի բնակարանից դուրս գալիս, իսկ ուշ երեկոյան արդեն վերադառնալիս: Դրանից որոշ ժամանակ հետո համացանցում լուսանկարներ հայտնվեցին, որոնցում նրանք երկուսով այցելել էին «Лапино» կոչվող ծննդատուն, ուր անց էին կացրել գրեթե 1,5 ժամ: Ըստ որոշ աղբյուրների` այդ դեպքը համընկել էր Բրեժնևայի վերջին խոստովանության հետ, որն էր. «Երազում եմ երրորդ երեխայի մասին, ով կրկին երջանիկ կլինի»։

Իսկ ահա օրերս էլ Վերան իր միկրոբլոգում անկողնում արված նոր լուսանկար էր տեղադրել, որում բոլորի ուշադրությունը գրավել էր երգչուհու ադամանդե մատանին, ինչը, ըստ նրանց՝ ամուսնության արդյունք է:

Նշենք, որ ոչ Վերայի և ոչ էլ Կոնստանտինի կողմից դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее