««Ռենեսանս» ռեստորանում Հովիկ Աբրահամյանի կազմակերպած ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն ռելաքս-հավաքն անցել է անչափ ուրախ: Պարահրապարակից ոչ մի րոպե դուրս չի եկել պատգամավոր Նաիրա Կարապետյանը, նա կաքավել ու պարել է՝ առանց հոգնելու տարբերակով: Նրանից հետ չի մնացել գեղանի օրիորդ Աիփինե Հովհաննիսյանը, պարերն ու երաժշտությունն այնքան զգլխիչ են եղել, որ երեկոն կեսից ստացել է «տիկինապնդիչ» ուղղություն. «նոն ստոպ» տարբերակով մեջլիս են մտել Մարգարիտ Եսայանը և նույնիսկ ոտքից «վիրավոր ազատամարտիկ» Հերմինե Նաղդալյանը, որը ոտքի է կանգնել կոալիցիայի պարը պարելու համար: Շուշան Պետրոսյանն էլ մի քանի անգամ «երգապնդիչ» է գտնվել՝ հիացնելով կուսակիցներին և կոալիցիոն գործընկերներին իր հիասքանչ ձայնով»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Երեկոյի զարդը, սակայն, եղել է բանաստեղծ Գալուստ Գրիգորիչը և յուր պարը կոալիցիոն գործընկերուհի Հեղինե Բիշարյանի հետ, «Մայրիկ» երաժշտության ներքո: Սակայն ամենահետաքրքիրը կատարվել է հավաքի վերջում. «Ռենեսանսի» բակում իր հանգուցալուծումն է գտել սեղաններից մեկի շուրջ ընթացած վեճը ոչ անհայտ ՀՀԿ-ականներ Մուրադ Մուրադյանի և Վահրամ Բաղդասարյանի միջև. ռեստորանի բակում նրանք իրար մի լավ քաշքշել են, հայտնվել ցեխերի մեջ, «վերցվել-դրվել» իրենց մեքենաները, տարվել տուն: Իսկ վեճն սկսվել է այն բանից, երբ Վահրամ Բաղդասարյանը հորդորել է Մուրադ Մուրադյանին խմել վարչապետի կենացը: Ինչպես գրել ենք՝ վարչապետի ու Մուրադյանի հարաբերությունները խիստ լարված են վերջին շրջանում»:
Վեճն սկսվել է այն բանից, երբ Վահրամ Բաղդասարյանը հորդորել է Մուրադ Մուրադյանին խմել վարչապետի կենացը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet