▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանի ապրիլմեկյան կատակը

 

Armtimes.com-ը գրում է. Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը պատմել է, որ ապրիլի մեկին ինքը շատ կատակներ չի արել, սակայն «իր գլխին շատերն են սարքել»։

«Երբ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էի, Վազգեն Սարգսյանը նույնպես այնտեղ էր աշխատում, ապրիլի մեկին, սովորական աշխատանքային օր էր, ես էլ սովորաբար մոռանում եմ այդ օրը, կատակներ չեմ անում, մեկ էլ գործավարուհիս սելեկտորով զանգեց ու ասաց, որ հեղինակ է եկել, բերել է պատմվածք, ասացի դուրս պիտի գամ, թող արագ մտնի ներս, ասաց՝ լավ։

Մեկ էլ դուռը դանդաղ, ճռռոցով բացվում է, տեսնեմ մի հսկա շուն՝ բերանում ոլորած թղթերով մտնում է ներս ու հետեւից դուռը շրխկոցով փակվում է։ Իմ աշխատասենյակում մնում ենք ես եւ շունը։ Խելացի, հրաշալի աչքերով շուն էր, շոյեցի գլուխը, բերանից թղթերը վերցրեցի, Էդվարդ Խաչիկյանի պատմվածքներն էին, դե գլխի ընկա, որ կատակել են, հիշեցի, որ ապրիլի մեկն է»,- ժպիտով պատմել է Տեր-Գուլանյանը։

Սակայն, գրողը որոշել է չհանձնվել եւ հյուրին հավուր պատշաճի է ընդունել։

«Երբ հյուր է գալիս մոտդ, սուրճով հյուրասիրում ես, ես էլ որոշեցի սեղմել սելեկտորի կոճակն ու գործավարուհուս ասացի․ «Երկու սուրճ՝ մեկը քաղցր», իսկ ես, սովորաբար, դառն եմ խմում։ Մեկ էլ դուռը բացվեց ու Վազգենը հոմերյան քրքիջով ներս մտավ, ասաց՝ մտածում էի չորրորդ հարկից կգցես քեզ, էլ չգիտեինք, որ շնից չես վախենա։ Հրաշալի օր էր»,- հիշել է Մերուժան Տեր-Գուլանյանը։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее