Աղվան Նորիկի Երվանդյանը ծնվել է Վայքում 2005 թվականին: 2012 թվականին երեխայի զգացողությունը կտրուկ վատացել է, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Մինչ օրս երեխան գտնվում է բժշկական հսկողության տակ:
Բուժվում է Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Ծնողները դիմել են Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց և որոշակի բուժում ստանալուց հետո նրան ուղեգրել են Արյունաբանական կենտրոն:
Չորս տարեկանից երեխան բողոքել է ուժեղ գլխացավերից, սրտխառնոցից և գլխպտույտից: Նրա մոտ ախտորոշվել է Հիպոքրոմ անեմիա: Հիմա նրա վիճակն ավելի է բարդացել, և հիվանդությունը կոչվում է տարասեմիա:
Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում և չի կարողանում իրականացնել տղայի հետազոտություններն ու դեղորայքային բուժումը, իսկ այդ ամենը տարեկան կտրվածքով կազմում է 3000-4000 դոլար: Աղվանի ծնողները դիմում են ողջ հայությանը՝ օգնելու իրականացնել բուժման հետագա ընթացքը: Տղայի տատիկի՝ Ալվարդ Թադևոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում՝
16035005081302 ՀՀ դրամ;
16035005081303 ԱՄՆ դոլար;
16035005081304 ԵՎՐՈ;
16035005081305 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM22:
Մայրիկի՝ Արուս Հովհաննիսյանի հեռախխոսահամարն է. +37477 770 221:
«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37491 14-20-25; +37495 14-20-24