«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը օգոստոսի մեկն է։ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը միաժամանակ բարձրանալու է եւ չի բարձրանալու։ Հունիսի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 7 դրամով բարձրացրեց սակագինը, սակայն հանրային ճնշման տակ, նախագահը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում պետք է աուդիտ անցկացվի։
Մինչ աուդիտի ավարտը սպառողները վճարելու են նույն սակագինը, իսկ կառավարությունը պետք է միջոցներ գտնի սակագնի բարձրացված մասը ՀԷՑ-ին վճարելու համար։ Սակայն պաշտոնապես չի հայտարարվել՝ ինչ աղբյուրներից պետք է կատարվեն այդ վճարումները։ Ենթադրվում է, որ գումարները վճարվելու են «Որոտանի կասկադի» վաճառքից ստացված գումարներից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր պաշտոնական կայքում դեռ չի տեղադրել նոր սակագնի մասին հայտարարությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում