Արդեն տեղեկացրել ենք Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և Քանյե Ուեսթի նախկին ընկերուհու՝ Էմբեր Ռոուզի «թվիթերյան» պատերազմի մասին: Այժմ պարզ է դարձել, որ Քիմը խնդրել է քրոջն այլևս տեղի չտալ և չշարունակել այդ ամենը, քանի որ վախենում է, որ Էմբերը կարող է շատ բան պատմել Քանյեի մասին:
«Վախենում եմ, որ նա կարող է շատ հեռուն գնալ։ Նա Քանյեի նախկին ընկերուհին է և կարող է շատ բան պատմել նրանց անձնական կյանքի մասին, իսկ դա ինձ պետք չէ»,- ասել է Քանյե Ուեսթի ներկայիս կինը՝ Քիմ Քարդաշյանը: