Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ ներկայացնելով առաջիկա օրերի անելիքները և խոսելով վաղը կայանալիք հանրահավաքի մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց․ «Մենք ուզում ենք հանրահավաքը նման լինի 90-ականների հանրահավաքին, ես ուզում եմ, որ ոչ թե ուղղակի մենք հավաքվենք, այլ լինի անկեղծ, պարզ շփում՝ կառավարության և ժողովրդի հետ։ Այդ իսկ պատճառով, երկար քննարկումներից հետո, որոշեցինք վաղը գնալ Մարտակերտ, ժամը՝ 15։00-ին անցկացնենք խորքային հանդիպում ժողովրդի հետ, մյուս օրը՝ Մարտունի, հետո՝ Ասկերան, որից հետո պարզ կլինի ինչպես տեղի կունենա հանրահավաքը Ստեփանակերտում։ Մանրամասները՝ տեսանյութում։ |
«Վաղը կգնանք Մարտակերտ»․ Ռուբեն Վարդանյանը՝ հանրահավաքի չեղարկման պատճառների մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet