«Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ Արտաշատի նորաբաց եկեղեցում վատացած երեխան Հովիկ Աբրահամյանի որդի Արգամի նախընտրական շտաբի պետ Ջոնիկ Աբրահամյանի թոռն է եղել: Նա արդեն լավ է զգում իրեն, շրջապատված է տնեցիների հոգատարությամբ: Մխչյանցիները գտնում են, որ այդպես շատ է պատահում, որ «մատղաշ էրեխեք չար ուժերից հարձակումների կենթարկվեն եկեղեցում, էրեխեքն անպաշտպան ին, քանց մենձեր: Լավ էլ արիր ին Աբրահամյաններ, որ վանք ին շինե»,- գոհունակ նշում էին մխչլանցիք, հիշեցնելով նաև, թե ինչ փորձանքների մեջ են ընկել Աբրահամյանները՝ վթարներ, դրանց արդյունքում անգամ մահ. «Եգղըցի բետք էր՝ բետք»»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում