«Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից ահազանգեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն ու պատմեց, որ փորձանքի մեջ է ընկել: Պարզվում է՝ նա որդու հետ կարտոֆիլի դաշտը ջրելուց հետո հոգնած ու մի թեթև էլ գինովցած մտել է խանութ՝ առևտուր անելու, նրա հետևից մտել է մեկը և արտահերթ փորձել գնումներ անել: Քաղաքացին զգուշացրել է, որ իր հերթն է, և այդ զգուշացումը ճակատագրական է եղել:
Անմիջապես դուրս են հանել նրան խանութից, հենց դիմացը ծեծի ենթարկել, ապա բռնությամբ տարել ոստիկանության Վարդենիսի բաժին: Ըստ ամենայնի, քաղաքացուն ծեծողը ոստիկան է եղել, և դա դեռ քիչ է, մինչ ուշ գիշեր նրան ու որդուն անհասկանալի կարգավիճակով պահել են ոստիկանության բաժնում, խմածության տեստ անցկացրել և այլն: Ստացվում է, որ մարդուն կարող են խանութում սադրել, ծեծել, տանել բաժին ու մի բան էլ գործ սարքել նրա գլխին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։