Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Խնդիրը բնավ նրանում չէ, որ որոշ սուպեր անասուններ սուպեր անասունություններ են ասում, դրա համար էլ նրանք անասուն են: Խնդիրն անասուններին եթեր տրամադրելն է հանրային հեռուստաալիքով և նրանց միջոցով հերթական հայվանությունը մեջտեղ նետելն է, թե իբր մուղամը հայկական մի բան է: Դե թող մասմագետ երաժշտագետներն ու երգիչներն իրենց պատռեն ասելով, որ նման բան չկա, որ դա տգիտություն է, սուտ է, ո՞վ է լսելու, սուպեր անասունի ոչ փոքրաքանակ լսարանը այլևս էդ թեզի կրողն է:
Ու բնավ չկարծեք, թե մուղամի այս լեգիտիմացման փորձը հայկական իրականությունից ներս պատահական մի բան է` հանրայինով արված, սա սերմ է, որ նետվեց, և հետևողականորեն ու խնամքով աճեցվելու է, և ինչպես Շուշիում մուղամի փառատոնի հրավերը դարձավ իրական ու բոլորը շատ արագ հաշտվեցին դրա հետ, էդպես էլ Երևանում մուղամը կդառնա իրական ու նորմալ, պարզապես ինչպես որ Շուշիում մուղամը կա, բայց մենք էլ չկանք, էդպես էլ Երևանում մուղամը կլինի, իսկ մենք` ոչ...
Ու հիմա վայ ու վույներ մի արեք:
Ձեր քեֆերին սուպերանասուններին հրավիրողներն ու փայլուն Կոմիտաս կատարողների 5 տարվա աշխատավարձը երեք ոռնոցի դիմաց դրանց վճարողը դուք եք, ու հսկա գումարներով նրանց բայաթիների համերգներին գնացողներն էլի դուք եք:
Ու տեսականորեն Հանրայինն էլ ձեր` հանրությանդ հերոսներին է հրավիրել, վայելեք !!!
Վարդապետի աճյունն առնելու ու անհայտ ու հեռու վայրում պահելու մի հնար լիներ, որ երազեիք ու չունենայիք, ինչպես հրեաներն` Ուխտի Տապանակը:
Ազգովի արժան չենք էդ սրբությանը: